Բրիտանական Կոլումբիայում սիկհերն իրենց թյուրբաններով փրկել են լեռնագնացներին։ Ինչպես փոխանցել է NPR-ը, հինգ հոգուց բաղկացած խումբը քայլում էր դեպի ջրվեժը, երբ տեսել են զբոսաշրջիկներին, որոնք արգելափակված են մնացել ժայռի սուր ելուստի վրա։

Նրանցից մեկը՝ Կուլջինդեր Կինդան, NBC-ին ասել է, որ տարածքում բջջային ծառայություն չի գործել օգնություն կանչելու համար:

Հետո նրանց մոտ միտք է ծագել թյուրբաններից ու բաճկոնից պարան «հյուսել» ու դուրս քաշել զբոսաշրջիկներին։ Նրանք հյուսել են մոտ 33 ոտնաչափ երկարությամբ ինքնաշեն պարան եւ մարդկանց տեղափոխել ապահով վայր:

Սա առաջին դեպքը չէ, երբ սիկհերն օգտագործում են իրենց թյուրբանները կյանքեր փրկելու համար, թեեւ դրանք սովորաբար հանում են հանրությունից հեռու:

2020 թվականին զբոսանքի ժամանակ մի ​​քանիսը լսել են երկու աղջիկների ճիչեր, որոնք ընկել էին հյուսիս-արեւելյան Կալգարիում գտնվող սառած լճակը: Նրանք արագորեն գործի են անցել՝ հանելով թյուրբաններն ու պարան սարքելով։

2016 թվականին Սարվան Սինղը իր թյուրբանով ջրից դուրս է բերել խեղդվող շանը։