Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդոկին երեքշաբթի ուշ երեկոյան տուն են տեղափոխել՝ ռազմական հեղաշրջման արդյունքում նրա պաշտոնանկության շուրջ մեկօրյա միջազգային ինտենսիվ ճնշումից հետո, , ասվում է նրա գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ, փոխանցում է AFP-ն:

Համդոկը գտնվում է հսկողության տակ, մինչդեռ մյուս նախարարներն ու քաղաքացիական առաջնորդները շարունակում են մնալ կալանքի տակ այն բանից հետո, երբ երկուշաբթի բանակը լուծարեց Սուդանի հաստատությունները, հավելել ն գրասենյակում:Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կդադարեցնի օգնությունը հեղաշրջման կապակցությամբ, եւ ԵՄ-ն սպառնացել է նույնը անել:

Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից առաջ պահանջել է «անհապաղ ազատ արձակել Համդոկին»:

Գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն ավելի վաղ երաշխավորել էր Համդոկի «լավ առողջությունը»:

Ըստ մի խումբ բժիշկների՝ անվտանգության ուժերի կողմից չորս մարդու գնդակահարության և սպանության հաջորդ օրը զայրացած քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ վանկարկելով «Ոչ զինվորական ռեժիմին»:

Ցուցարարների նկատմամբ բռնություններն են աճում էին:

«Պուտչիստների կատաղած ուժերը գորհում են բողոքի ցույցերը երկրի որոշ հատվածներում»,- հայտարարել է Սուդանի ֆրոֆեսիոնալներին միավորող արհմիությունը:

Դրանում նշվում է, որ Համդոկի ազատ արձակմանը հարձակումներ են հաջորդել։

Խարթումի արեւելքում Բուրրի թաղամասից ականատեսները պատմել են, որ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փակել էին գլխավոր ճանապարհը՝ բողոքելով հեղաշրջման դեմ:

Բուրխանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ կառավարության լուծարումն անմիջապես արձագանք են առաջացրել միջազգային մակարդակով:

Վաշինգտոնը խստորեն դատապարտել է զինվորականների գործողությունները եւ դադարեցրել հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունը: Երեքշաբթի երեկոյան Եվրամիությունը «ծանր հետեւանքներով» է սպառնացել Սուդանի կառավարիչներին, այդ թվում՝ ֆինանսական աջակցության դադարեցմամբ: