Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման առանց թույլտվության, տեղեկացնում է BBC-ն։

Ավստրալացիները 19 ամիս մեկուսացման մեջ էին՝ աշխարհում ամենախիստ սահմանափակումներից մեկի պատճառով, փորձելով թույլ չտալ Covid-ի տարածումը։

Նոյեմբերի 1-ից մարդկանցից այլեւս թույլտվություն չեն պահանջի երկրից դուրս գալու համար՝ պայմանով, որ նրանք լրիվ պատվաստված լինեն։ Կառավարությունում ասել են, որ դրա իրավունքն ունեն միայն ավստրալացիները, բայց որոշ կանոններ օտարերկրացիների համար կմեղմվեն առաջիկայում։

«Մինչեւ տարեվերջ մենք հույս ունենք ողջունել լրիվ պատվաստված որակյալ աշխատողներին եւ օտարերկրացի ուսանողներին»,- ասվում է ներքին գործերի նախարար Քարեն Էնդրյուսի հայտարարությունում։

Վարչապետ Սքոթ Մորիսոնը կանխատեսել էր Ավստրալիայի հետ սահմանի բացումը՝ հայտարարելով, որ «եկել է ավստրալացիներին իրենց կյանք վերադարձնելու ժամանակը»։ Մորիսոնն ասել է, որ Ավստրալիան «շատ մոտ է» Սինգապուրի հետ ճամփորդությունների համաձայնագրի կնքմանը։ Երեքշաբթի ասիական քաղաք-պետությունը հայտարարել էր, որ թույլ կտա լիովին պատվաստված ավստրալացիներին, մշտական բնակիչներին եւ նրանց ընտանիքներին առանց կարանտինի երկիր մտնել նոյեմբերի 8-ից։

Բայց այնպիսի նահանգներ, ինչպիսին են Քլիվլենդը եւ Արեւմտյան Ավստրալիան, սպառնացել են փակել իրենց սահմանները այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստման մակարդակը ավելի չի բարձրացել։