Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած հարգելի արցախցիներ, տեղեկացնում ենք, որ Արցախի կառավարության Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակն այսուհետ գործում է Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։

Շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ կորցրած փաստաթղթերի վերականգնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, որդեգրման ակտերի գրանցման, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման (պահպանված արխիվների առկայության դեպքում) և իրավական հիմք պահանջող բոլոր հարցերի լուծման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։