ԱԺ-ում իշխանազավթների ներկայացուցիչները չքվեարկելով Արցախի հարցերով հանձնաժողովի համար, Արցախը մերժելուց հետո, այսօր մերժեցին նաև Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ չքվեարկելով ՀՀ և ԱՀ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում»,-հավելել է նա:

Նշենք, որ այսօր ՔՊ-ն չմասնակցել Հայաստանի եւ Արչցախի շուրջ վիճակի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարության քվեարկությանը:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց, որ տեքստում ներքաղաքական վիճակի վերաբերյալ եզրահանգումներ կան, եւ իրենց չի հաջողվել ընդդիմության հետ կոնսենսուսի գալ դրանց հարցում, դրա համար որոշել են չքվեարկել: