ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին քննարկում է Կենտրոնական բանկի վարչության անդամի ընտրության հարցը։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ,  այդ պաշտոնում առաջադրել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։

Մանուկյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Գեւրոգ Պապոյանը։