ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության    նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ համատեղ: Ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների միջև փորձի փոխանակմանը, երիտասարդական ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները)՝ մինչև հոկտեմբերի 31-ը լրացնելով մասնակցության հայտը հետևյալ հղումով: