Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:

«Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», - տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Մյուս պատգամավորները ևս սկսեցին տեղից խոսել։ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չխոսել։

«Հիմա դուք բոլորով, ես՝ մենակ: Ելույթ եմ ունենում, ամբիոնի մոտ եմ, սա քաղաքական թիվ մեկ ամբիոնն է, եւ ես ձեզ կոչ եմ անում և հորդորում եմ հարգել այս ամբիոնը։ Լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

«Հլը դուրս արի»,- հնչեց դահլիճից։

«Ո՞նց, հլը դուրս արի», - արձագանքեց Ա. Հովհաննիսյանը։

Հակոբ Արշակյանը հանգստության կոչ արեց, խնդրեց այլևս տեղից չարձագանքել։ «Պարոն Օհանյան, ինչի/ համար եք էս անում, ինչի՞ եք տեղից արձագանքում: Հանգիստ տիկին Կյուրեղյան, ես ձեր խմբակցության ղեկավարի հետ եմ խոսում, խնդրում եմ հարգանք ունենալ: Խնդրում եմ տեղից այլեւս չարձագանքել»,-ասաց Արշակյանը: