Գերմանիայի խորհրդարանը չի երկարաձգի «համաճարակային իրավիճակը ազգային մասշտաբով», հայտնում է AP-ը։

Բունդեսթագի առաջնորդները նշում են, որ չնայած վերջին շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճ, նրանք չեն տեսնում «համաճարակային իրավիճակը» երկարաձգելու անհրաժեշտություն, որն առաջին անգամ հայտարարվել էր 2020 թվականի մարտին եւ դրանից հետո բազմիցս երկարաձգվել է։

Ըստ  նրանց՝ իրավիճակն արմատապես փոխվել է՝ կապված այն բանի հետ, որ բնակչության մոտ երկու երրորդը պատվաստվել է վիրուսի դեմ։ «Այլեւս դպրոցների փակումներ, կարանտիններ կամ պարետային ժամ չեն լինի»,-ասել է պատգամավոր Դիրք Ուիզը: Նա հավելել է, որ համաճարակի դեմ պետք է պատասխանատվությամբ պայքարել, սակայն քաղաքացիական իրավունքների սահմանափակումները պետք է թեթեւացվեն։

Չնայած նոյեմբերի 25-ին սահմանափակումները, ներառյալ՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, չպատվաստված մարդկանց համար որոշակի վայրեր մուտքի սահմանափակումներ, ուժի մեջ կմնան մինչեւ մարտ։