Թուրքիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որի համաձայն՝ կստանա 3,2 մլրդ դոլարի վարկ մաքուր էներգիայի ոլորտում նպատակներին հասնելու համար, որոնք ներկայացված են Փարիզի կլիմայի մասին համաձայնագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի մեր երկիրը ստանա 3,157 մլրդ դոլար կլիմայի կանաչ հիմնադրամից, որի վերաբերյալ բանակցությունները մենք վարում ենք որոշ ժամանակ»,- ասել է Էրդողանը։ Նա տեղեկացրել է, որ հուշագրի շրջանակում հասանելի ֆինանսավորումը կտրամադրվի պետական եւ մասնավոր հատվածների կլիմայական նախագծերին։ Նրա խոսքով՝ որպես դրամաշնորհ կհատկացվի 66,5 մլն դոլար։