Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից։

Թուրքական Haberglobal–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե Ադրբեջանի նախագահն իր հետ զրույցում  խոսել են տարածաշրջանային խնդիրներից այդ թվում Իրան–Ադրբեջան հարաբերություններից։

«Հուսով ենք՝ Իրանը խելացի կվարվի Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ որեւէ խնդիրներ այդտեղ չեն ծագի»,–ասել է Էրդողանը։