Բելգիան Լեհաստանին կոչ է արել ԵՄ-ին չվերաբերվել որպես «բանկոմատի»`ընդ որում կամայական սկզբունքով անտեսելով ԵՄ ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը, հայտնում է AP-ն։ «Դուք չեք կարող ձեր ամբողջ գումարը դնել ձեր գրպանը, բայց հրաժարվել արժեքներից»,-ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն:

Բելգիայի վարչապետն ասել է, որ իր լեհ գործընկերը «կրակի հետ է խաղում՝ պատերազմ մղելով եվրոպացի գործընկերների հետ ներքաղաքական նկատառումներով»։

Լեհաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները դժվար ժամանակաշրջան են ապրում՝ կապված այն փոփոխությունների հետ, որոնք Լեհաստանի կառավարությունը կատարել է երկրի դատարաններում։ ԵՄ-ն կարծում է, որ այս փոփոխությունները խաթարում են զսպումների եւ հավասարակշռության դեմոկրատական ​​համակարգերը: Եվրահանձնաժողովը կասեցրել է Լեհաստանին միլիարդավոր եվրոների վճարումը, որը նախատեսված է համաճարակից հետո վերականգնման ծրագրի համար։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Financial Times-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք Լեհաստանը կարող է օգտագործել իր վետոն՝ արգելափակելու օրենսդրությունը, օրինակ՝ կլիմայական խնդիրների վերաբերյալ, պատախանել է․ «Եթե նրանք սկսեն Երրորդ համաշխարհային պատերազմ, մենք կպաշտպանենք մեր իրավունքները մեր ձեռքի տակ եղած ցանկացած զենքով»: Հարցազրույցը դուր չի եկել Մորավեցկու եվրոպացի գործընկերներին։ «Դուք վտանգավոր խաղ եք խաղում»,-ասել է  Դե Կրոոն: «Մենք խոսում ենք անդամ երկրների ճնշող մեծամասնության մասին՝ Բալթյան երկրներից մինչեւ Պորտուգալիա, որոնք համաձայն են, որ մեր միությունը արժեքների միություն է, ոչ թե բանկոմատ»,-ասել է նա՝ աԿրոուն՝ նկատի ունենալով այն փաստը, որ Լեհաստանը երկար ժամանակ եղել է ԵՄ ֆոնդերի խոշոր ստացող։