ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին փակ գաղտնի քվեարկություն տեղի ունեցավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության համար։

Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ այս պաշտոնում առաջադրել էր Արտակ Մանուկյանի թեկնածությունը։

Վերջինիս թեկնածությանը կողմ է քնեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 20։