Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ռազմիկ Պետրոսյանը։

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ.–ի հոկտեմբերի 30–ից։  Նա «Ապարան» ջոկատի հրամանատարն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Գեւորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատման  դ իմում է ներկայացրել։