Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է PressTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային առաջարկել է իրենց ներկայացուցիչներին ուղարկել Թեհրան կամ իրանցի դիվանագետներ ուղարկել այս երեք երկրների մայրաքաղաքներ։ Նշվում է, որ իրանական կողմն առ այսօր որեւէ պատասխան չի ստացել։

Սպասվում է, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հոկտեմբերի 27-ին Բրյուսելում կհանդիպի ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորոյի հետ։ Հոկտեմբերի 14-ին նրանք արդեն հանդիպում են անցկացրել Թեհրանում, որի ընթացքում քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու խնդիրը, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները Բրյուսելում։