«Թալիբան» շարժումն ընդլայնում է մարդասիրական հասանելիությունը ՄԱԿ-ի աշխատակիցների համար եւ ապահովում է նման գործողությունների անցկացման անվտանգությունը: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական հանդիպման մասնակիցներին ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իր հերթին, չնայած մեծ դժվարություններին, ՄԱԿ-ը լայնածավալ մարդասիրական գործողություն է իրականացնում երկրում։ Մենք համագործակցում ենք «Թալիբան»-ի հետ, որը աստիճանաբար հասանելիություն է ապահովել պահանջվող տարածքներին եւ անհրաժեշտության դեպքում ապահովել է անվտանգությունը»,- ասել է նա: