Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ը սպասվում է անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +6+9,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+13,

Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +13+15,

Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +14+16,

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +7+10,

Արցախում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +13+16։