Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում  հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն  ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։

Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը»։