Վստահ եմ կհիշեք, որ վարչապետի աշխատասենյակը զբաղեցնող անձը ոչ վաղ անցյալում ցանկացած հանդիպում մեր օտարերկրյա գործընկերների հետ որակում էր որպես աննախադեպ, եւ ցանկացած հանդիպում որակում էր փայլուն հարաբերությունների միակ առհավատչյան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում կառավարության  հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը եւ հավելեց. «Այդ հանդիպումից հետո այդ անձնավորությունը ոչ ոչ աննախադեպ գրառում արեց իր սովորության համաձայն, ոչ էլ ինչ-որ փայլուն կամ փայլող ուղիղ եթեր կազմակերպեց: Արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ խոսելու ոչինչ չկա դրա մասին,  կամ արդյո՞ք այնպիսի բան է խոստացել, որն անգամ մանիպուլյատիվ  իրականության մեջ, իր սովորության համաձայն, ներկայացնելու հնարավորություն չի տալիս։ Այս ամբիոնին չմոտենալն էլ ավելի խոսուն ու փայլուն պատասխան կլինի»։

«Հարցին կպատասխանի... չէ՞... Ո՞ւմ էր ուղղված հարցը»,-  հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սակայն Աննա Մկրտչյանի հարցին կառավարության անդամներից որևէ մեկը չպատասխանեց։