Եվրոպական երկրներից մեկում անհայտ անձինք իրավասու մարմնից գողացել են էլեկտրոնային բանալիներ, որոնց միջոցով ԵՄ երկրներում տրվում են թվային COVID վկայականներ («կանաչ անցագրեր»), այդ թվում՝ տեղեկատվություն կորոնավիրուսի դեմ պատվաստումների, անցյալ հիվանդության կամ վարակի բացասական թեստի մասին։ Այս մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Հարձակվողները դա արել են կեղծ COVID անցագրեր պատրաստելու համար։ Ինչպես նշել է գործակալությունը, արտահոսքը Իտալիայում չի տեղի ունեցել։ Ներկա պահին հայտնի չէ, թե քանի բանալի է գողացվել։ ANSA-ն գրել է, որ իրավասու մարմիններն արդեն որոշում են կայացրել չեղյալ համարել գողացված ծածկագրերով Covid վկայականները։ Չորեքշաբթի առավոտյան պետք է տեղի ունենար տեխնիկական փորձագետների միջեւ եվրոպական մակարդակով մի շարք հանդիպումներ՝ ներկա իրավիճակի խորը վերլուծության համար։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ԵՄ չափահաս (18 տարեկանից բարձր) բնակչության 74.9 տոկոսը ներկայումս անցնում է պատվաստումների ամբողջական ցիկլը: Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ակտիվորեն օգտագործվում է Հունգարիայում, որտեղ ներկայումս պատվաստված է մոտ 10 միլիոն բնակչության երկու երրորդը։ Հուլիսի 1-ից թվային Covid վկայականները գործում են ԵՄ բոլոր երկրներում։