Ճապոնական ստարտափ A.L.I. Technologies-ը հայտարարել է հովերբեայքի՝ առանց անիվների XTurismo Limited Edition թռչող մոտոցիկլետի վաճառքի մեկնարկի մասին՝ 77,7 միլիոն իենով կամ 680 000 դոլարով, հայտնում է Reuters-ը:

Նոր մեքենայի քաշը 300 կիլոգրամ է։ Առավելագույն արագությունը 100 կմ/ժ է։ Հովերբայքը կարող է թռիչքի մեջ լինել մինչեւ 40 րոպե՝ շնորհիվ ներքին այրման շարժիչի եւ վեց պտուտակների, որոնցից չորսը աշխատում են մարտկոցով:

Ճապոնական օրենսդրությունը թույլ չի տալիս նման մեքենաներ օգտագործել հանրային ճանապարհներին, ուստի ստեղծողներն ուղղված են այն հաճախորդներին, ում դուր են գալիս սուպերքարերը եւ ովքեր ունեն մրցուղիներով վարելու հնարավորություն: Նաեւ, ըստ գործադիր տնօրեն Կատանո Դայսուկեի, հովերբայքը կարող է օգտագործվել փրկարարների կողմից՝ լեռներում մարդկանց որոնելու համար: