Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի դպրոցներում եւ բուհերում առկա պարապմունքները պահպանելու համար։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված կլինի երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով, նախարարությունը մոնիթորինգ է անում դպրոցներում եւ բուհերում։

«Որոշում է կայացվել մինչեւ նոյեմբերի 15-ը բուհերում առկա դասեր չանցկացնել։ Դպրոցներում այժմյան շրջանը համընկավ արձակուրդների հետ, ուստի որոշվեց երկարաձգել հենց այդ արձակուրդները, ճիշտ է՝ պայմանով։ Ծրագրի բաց թողնված նյութերը պետք է լրացվեն: Հույս ունենք, որ նոյեմբերի 15-ից հետո բուհերում կհաջողվի անցնել առկա դասախոսությունների։ Բայց, ինչ էլ որ լինի, ամեն ինչ կախված կլինի իրավիճակից»,- ասաց Դումանյանը։