Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝  «Լճափ» գազալցակայանի մոտ, բախվել են  ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի 0029  տարբերանշանով Toyota  Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի  և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota  Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Շտապօգնության բժիշկներն ավտոմեքենայի վարորդ Արսեն Մուրադյանին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: