Թայվանը պետք է պատրաստ լինի պաշտպանվելու եւ չի կարող ամբողջովին ապավինել այլ երկրների օգնությանը, եթե Չինաստանը հարձակում գործի կղզու վրա։ Այս մասին հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Չիու Կուո Չենգը։

«Երկիրը պետք է ապավինի ինքն իրեն, եւ եթե որոշ ընկերներ կամ այլ խմբեր կարող են օգնել մեզ, ապա, ինչպես արդեն ասացի, մենք ուրախ ենք, բայց չենք կարող լիովին կախված լինել դրանցից»,- ասաց նախարարը։

Չիուն Չինաստանի եւ Թայվանի միջեւ լարվածության աճը բնութագրել է որպես «ամենալուրջը», որը նա տեսել է վերջին 40 տարվա ընթացքում:

Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարծում է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանը, եթե Չինաստանը քայլեր ձեռնարկի կղզու դեմ։