Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի մինչեւ 2050թ․ Արեւելյան Աֆրիկայի տասնյակ միլիոնավոր բնակիչների տեղահանման։ Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկը։

Կտուժեն ֆերմերները, որոնք ստիպված կլինեն նոր հող փնտրել կամ այլ աշխատանք քաղաքային շրջաններում, ինչպես նաեւ փնտրել մաքուր ջուր, ասվում է բանկի զեկույցում։

Արեւելյան Աֆրիկայի 5 երկրներ՝ Քենիա, Ռուանդա, Տանզանիա, Ուգանդա եւ Բուրունդի, վերջին տարիներին ավելի հաճախ են բախվում եղանակային էքստրեմալ երեւույթների։

Բացի երաշտից՝ զգալիորեն մեծացել է ջրհեղեղների թիվը։

Բանկի զեկույցում ասվում է, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցով կոնկրետ քայլերն եւ կլիմայի փոփոխության համակարգերի ֆինանսավորում է հարկավոր։