Ռուս խաղաղապահները սկսել են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող Ասկերանի շրջանի ջրատարի վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների ընթացքում անվտանգության ապահովման խնդիրների իրականացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները մշակել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքը եւ սկսել են աշխատողների երկշաբաթյա անվտանգության ապահովումը սահմանազատման գծի մոտ ջրատարի անցկացման ինժեներական աշխատանքների իրականացման ընթացքում:

Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի ավելի քան 300 ընտանիք խողովակաշարի միջոցով կապահովվի խմելու ջրով։

Անցյալ ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ ջրհոր էր գործարկվել, որը խողովակաշարով խմելու ջուր է մատակարարում Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ գյուղերի ավելի քան 2000 բնակիչների։ Խաղաղապահները շարունակում են ապահովել աշխատողների անվտանգությունը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրամատակարարման համակարգում աշխատանքների ժամանակ։ Աշխատանքների ավարտից հետո բնակավայրի ավելի քան 400 բնակիչ խմելու ջրով կապահովվի Մարտունու շրջանում։