Սաուդյան Արաբիան Վաշինգտոնից օգնություն է խնդրում իր պաշտպանությունն ուժեղացնելու համար, քանի որ գտնվում է ԱՄՆ-ի ինտենսիվ ճնշման տակ՝ վերջ դնելու Եմենի նավահանգիստների շրջափակմանը, որը հութիները նկարագրում են որպես հրադադարի բանակցությունների խոչընդոտ: Այս մասին հայտնում է Reuters https://www.reuters.com/-ը՝ վկայակոչելով Եմենում պատերազմին վերջ տալու ջանքերի մասին տեղյակ երկու աղբյուր։

Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան Եմեն էր ներխուժել 2015 թվականին:

Պատերազմը դադարեցնելու ջանքերը, որոնց զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ, կանգ են առել, եւ հութիներն ասում են, որ կոալիցիան պետք է դադարեցնի արգելափակել Սանայի նավահանգիստներն ու օդանավակայանը՝ նախքան հրադադարի բանակցությունները սկսելը:

Միացյալ Նահանգները՝ Սաուդյան Արաբիայի անվտանգության գլխավոր դաշնակիցը, ճնշում էր գործադրում կոալիցիայի վրա, որպեսզի այն ամբողջությամբ բացի մուտքը դեպի հութիների վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներն ու օդանավակայանները եւ դրդի հութիներին դադարեցնել իրենց հարձակումները եւ զբաղվել դիվանագիտությամբ:

Բեկումը հաջողություն կլիներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, ով պատերազմի ավարտը արտաքին քաղաքականության առաջնահերթություն համարեց եւ թուլացրեց լարվածությունը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ:

Սակայն Էր Ռիադը հիմնականում ցանկանում է, որպեսզի ամերիկյան զենքերն օգնեն թագավորությանը ամրապնդել իր պաշտպանությունը հութիների կողմից իր տարածքում ռազմական անօդաչու սարքերով եւ բալիստիկ հրթիռներով հարձակումներից հետո, հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիային պաշտպանելն ԱՄՆ-ի կենսական կարեւորության պարտավորություն է, ասել է նա:

«Կարծում եմ, որ դա հանգում է նրան, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խոսակցություն կա, թե ինչպես կարելի է լավագույնս պահպանել թագավորությունը պաշտպանելու նախագահի խոստումը, բայց հարձակողական զենք չտրամադրել Եմենի հակամարտության համար», ասել է պաշտոնյան:

Վաշինգտոնը եւ Սաուդյան Արաբիան՝ աշխարհի խոշորագույն նավթ արտահանողը, ավանդական դաշնակիցներ են, սակայն նրանց հարաբերությունները սրվել են Բայդենի պաշտոնավարումից հետո:

Վաշինգտոնը խստացրել է վերահսկողությունը Էր Ռիադում մարդու իրավունքների նկատմամբ, հրաժարվել է աջակցել կոալիցիայի հարձակողական գործողություններին Եմենում եւ հրապարակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշագջիի սպանությանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցության մասին: Արքայազն Մուհամեդը հերքում է մեղադրանքները։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտարարել են, որ թագավորությունը կարող է պաշտպանել իրեն՝ չնայած 2019 թվականին իր նավթային կենտրոնի վրա հարձակումներին, որոնց Էր Ռիադը մեղադրել էր Իրանին, ինչը Թեհրանը հերքում է:

Հարձակումից հետո Միացյալ Նահանգները ռազմական համալրումներ ուղարկեց Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազա, սակայն սկսեցին այն դուրս բերել անցյալ տարի Մերձավոր Արեւելքից ավելի լայն դուրս բերման գործընթացի շրջանակներում:
Էր-Ռիադը, անհանգստացած իր անվտանգության համար, ցանկանում է, որպեսզի Եմենում շրջափակման վերացումը համընկնի հրադադարի մեկնարկի հետ։ Հութիները, ովքեր հայտարարում են, որ պայքարում են Եմենում կոռումպացված համակարգի դեմ, ասում են, որ նախ պետք է վերացնել շրջափակումը:

Հութիների գլխավոր բանակցող Մուհամմեդ Աբդուլսալամը Reuters-ին ասել էր, որ խումբը պատրաստ է աշխատել Ջիբութիում տեղակայված ՄԱԿ-ի տեսչական մեխանիզմի՝ UNVIM-ի հետ, եթե շրջափակումը վերացվի:

ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ անվտանգության բարձրագույն խորհրդականներ Ջեյք Սալիվանը եւ Բրեթ ՄաքԳուրքը, եւ Եմենում հատուկ բանագնաց Թիմոթի Լանդերկինգը, ճանապարհ են հարթում դեպի Էր Ռիադ: Սալիվանի եւ արքայազն Մուհամմեդի այս ամսվա հանդիպումը մի աղբյուրի կողմից որպես «շատ բարդ» է բնութագրվել:

Բանակցություններին ծանոթ երկու աղբյուր հայտնել են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները Վաշինգտոնի աջակցությունը ստացած նոր առաջարկ են ներկայացրել, որը կռվող կողմերի համաձայնության դեպքում կլուծի Եմենի նավահանգստի եկամուտների մասին հարցը։

Առաջարկի համաձայն՝ նավահանգստի կառավարումը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպությանը, որը կապահովի, որխեսզի ստացված եկամուտներն օգտագործվեն Եմենի պետական ​​հատվածում աշխատավարձերի վճարման համար, հայտարարել են նրանք։