Սինգապուրում կորոնավիրուսի նոր դեպքերի «անսովոր բռնկում» է նկատվում՝ չնայած երկրի բնակչության 80 տոկոսը լիովին պատվաստվել է, տեղեկացնում է Reuters-ը։

Անցած օրը երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման 5324 նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկսվելուց ի վեր, քանի որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալները դատարկ չեն մնում։ Ինտենսիվ թերապիայի օգտագործման գործակիցը մոտենում է 80 տոկոսի, չնայած բնակչության 84 տոկոսը լիովին պատվաստվել է, իսկ 14 տոկոսը ստացել է բուստերային չափաբաժինները։

«Վարակվածների թիվն այսօր անսովոր բարձր է, հիմնականում COVID-ով վարակման դեպքերի մեծ թվի պատճառով»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարությունում։ «Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի այս անսովոր բռնկումը հնարավորինս կարճ ժամկետում եւ ուշադիր կհետեւի հաջորդ մի քանի օրերի միտումները»,- ասված է չորեքշաբթի օրն արված հայտարարությունում։

Այն դեպքում, երբ վերջին մեկ ամսում 90 203 դեպքերի մոտ 98,7 տոկոսը ախտանշաններ չի ունեցել կամ թեթեւ ախտանշաններ է ունեցել, նրանց մոտ 0,2 տոկոսը մահացել է։

Իշխանությունները վերականգնել են սոցիալական փոխգործակցությունը եւ երկու մարդու համար տնից դուրս սնվելու սահմանափակող միջոցները՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար։