Մենք չպետք է գնանք լոքդաունների եւ պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումը եւ չի բացառվում, որ մենք այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում չի բացառվում, որ գնանք նաեւ բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությանը: Սա արվում է նրա համար, որ այդպես ավելի հեշտ է վերահսկել: Որովհետեւ եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ ոստիկանության եւ տեսչական մարմինների համար աշխատանքը կհեշտանա:

Երկրորդ եւ կարեւոր ուղղությունը պատվաստումն է: Մենք բոլոր քաղաքացիներին պատվաստելու հնարավորությունն ունենք»,-ասաց նա:

Վարչապետը ցավով տեղեկացրեց, որ այս պահին մեկ տասնյակից ավելի քրեական գործեր կան, որտեղ որպես բուժաշխատողներ են որպես մեղադրյալ ներգրավված. «Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքերում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղից լուսանկար էր տարածվել, եւ պաշտոնյաներից գրեթե ոչ մեկը դիմակով չէր. «Հարգելիներս,. Քաղաքացիներն էլ հարսանիք ենա նում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են; Էս էժան շահարկումներին պետք է չտրվել: Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»: