Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, այնտեղ մահացությունը շատ քիչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի հավելումն առոջղապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Միջազգային վիակագրությունն ու փորձը ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ 70 տոկոս է կազմում պատվաստումները, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները եւ 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու եւ մահանալու»: