Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշեց Դավիթ Գեւորգյանին ազատել Արագածոտնի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար, իսկ Ռազմիկ Պետրոսյանին շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց: