Կան խնդիրներ, որոնք, կարծում եմ, կլուծվեն դիվանագիտական կապերի օնգությամբ, երկու երկրների ԱԳՆ մակարդակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝  Հյուսիս-Հարավ նախագծին Չինաստանի մասնակցության մասին հարցին, ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Ցանկացած պետության համար ճանապարհների կառուցումը կարեւոր նշանակություն ունի զարգացման տեսանկյունից։ Ինչպես ասում է չինական ասացվածքը, «ուզում ես հարստանալ, նախ ճանապարհ կառուցիր»։ Այս ճանապարհը, եթե կառուցվի, լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Մենք արդեն մասնակցում ենք, բանակցություններ ենք վարում։ Մենք ցանկանում ենք շատ լավ, անվտանգ միջավայր ստեղծել, որպեսզի հետագայում զարգացման ուղիներ գտնենք»,-նշեց դեսպանը։

Նշենք, որ խոսքը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին է, որը կապում է Կենտրոնական Ասիան եւ Հնդկաստանը Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ՝ հատելով Հայաստանի տարածքը հյուսիսից հարավ։