Հայաստանը ծրագրում է բացառել երկակի հարկումը Մալթայի եւ Սինգապուրի հետ տնտեսական հարաբերություններում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։  

Նա կառավարության անունից խնդրեց որքան հնարավոր է արագ վավերացնել նշված համաձայնագրերը։ «Դրա շնորհիվ ՀՀ կառավարությունը հույս ունի զգալիորեն մեծացնել երկու երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները, ինչպես նաեւ ներդրումները։ Համաձայնագրերի՝ ուժի մեջ մտնելը կարեւոր ներդրում կլինի ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության մեծացման, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշների լավացման գործում»,- նշեց Պողոսյանը։