Անհրաժեշտության դեպքում Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնություն ձեռք կբերվի, որը հնարավորություն կտա որպե նվեր չինական պատվաստանյութեր տրամադրել  Հայաստանին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։

Նա հիշեցրեց, որ Չինաստանի կառավարությունը պատվաստանյութերի խմբաքանակ է նվիրել Հայաստանին այս տարվա մայիսին։

«Դա մեծ աջակցություն էր եւ մեծ ազդեցություն ունեցավ: Դրանից հետո երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի կողմից «Սինոֆարմ» պատվաստանյութի գնման շուրջ։ Եթե ​​նման անհրաժեշտություն առաջանա, չին ժողովուրդը բնականաբար պատրաստ է աջակցել հայ ժողովրդին»,- ասաց դեսպանը։