ՀՀ-ում բարձր եւ բարձրագույն պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոք իր ռուսաստանցի գործընկերոջ հետ այդ հարցերը քննարկում ենք եւ մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարությանյ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, նման եզրակացության հիմք են տալիս նաեւ այն ենթակառույցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար:

Հարցին, թե Հայաստանն առանց ռուսաստանի կկարողանա՞ պաշտպանել Արցախը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք այս պահին քննարկում ենք, որպեսզի  համատեղ անվտանգության հարցը լուծենք»: