Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը, այսինքն միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարությանյ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Միանշանակ այդ մասին բազմիցս ասել ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: