Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, քննարկել հարաբերությունների կարգավորումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարությանյ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող է առաջ գնալ այս գործընթացը: Առավել արդյունավետ կլինի, եթե սկսենք այդ գործընթացները, որովհետեւ եւ մենք, եւ թուրքական կողմը նշել են, որ կան դրական ազդակներ»,-ասաց նա: