Նախատեսում ենք ծրագիր իրականացնել, որը Հայաստան չինացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման կհանգեցնի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յուն:

Նա հույս հայտնեց, որ հետագա համագործակցության արդյունքում Չինաստանից զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էլ ավելի կաճի։
«Այս ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել ծրագիր, որն այդպիսի արդյունքի կհանգեցնի: Շատ կարեւոր է, որպեսզի չինացիները հնարավորություն ունենան տեսնելու Հայաստանի գեղատեսիլ բնությունը»,- ասաց դեսպանը։

Երկկողմ համագործակցությունը, նրա կարծիքով, կարող է զարգանալ նաեւ այլ ոլորտներում։

«Ես ավելի քան գոհ եմ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից։ Դրանք հազարամյա պատմություն ունեն։ Դրանց զարգացմանը նպաստում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում։ Չինաստանի դեսպանությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում աշակերտներին, ուսանողներին եւ ուսուցիչներին, ովքեր չինարեն են սովորում եւ դասավանդում Հայաստանում»,- եզրափակեց Ֆան Յուն: