Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 9:00-ի սահմաններում՝  Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել, հաղորդում է Irakanum.am-ը:

Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: Վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից հայտնել են, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորում ստացած զիծառայողներն են՝ Վահե Ավետիսյանը, Ալեն Կարապետյանը, Կարլեն Արմենի Հակոբյանը, Արթուր Կարենի Անանյանը: