Պարզ էր, որ այս պատերազմում Հայաստանն Ադրբեջանից ոչ թե առաջ, այլ հետ էր՝ թե՛ ռազմական, թե՛ տեխնոլոգիական պատրաստվածության առումով։ Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երբ ասում եմ հետեւում, նկատի ունեմ, որ մենք պետք է ունենանք մեր սեփական անօդաչու սարքերը, այսինքն՝ ստեղծենք մերը։ Ի վերջո, Ադրբեջանն ոչ թե իր սեփական, այլ թուրքական, իսրայելական ԱԹՍ-ներն էր օգտագործում։ Հայաստանը պետք էր պատրաստվել այդպիսի պատերազմի՝ 21-րդ դարի պատերազմի»,- ասել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հետ մնում, կարելի՞ է ասել, որ դա կապված է հաղթանակի հարցում վստահության հետ, ինչպես 90-ականներին էր, Սարգսյանն ասաց, որ դա ավելի հիմնարար հարց է.

«Ընդհանրապես, հիմա աշխարհում միտում կա, երբ մենք՝ որպես մարդ, ձևացնում ենք... Մենք ձեւացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում... Ձեւացնում ենք, որ, օրինակ, ժողովրդավարություն ունենք... Ես իմ մասին չեմ խոսում, ես ընդհանրապես եմ ասում. մենք ձեւացնում ենք, թե գիտության շատ բարձր մակարդակ ունենք, ձեւացնում ենք, որ ունենք շատ ուժեղ բանակ... Բայց ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ դրան... Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ դա այդպես է։ Եվ դա շատ վտանգավոր բան է... Այո, առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը հաղթեց... Անցել է 26 տարի... Այս 26 տարիների ընթացքում հնարավոր էր եւ անհրաժեշտ էր ստեղծել հզոր բանակ, զարգացնել ու հզորացնել տնտեսությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի հասցնել… Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, բայց ես միշտ երբ ինչ-որ բանի եմ հասել իմ կյանքում, կամ իմ ուսանողները կամ իմ երեխաները, ես խրախուսել եմ գնալ առաջ… Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն առանձին թեմա է։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմ են. ինչպես եղել է հարյուրավոր տարիների ընթացքում։ Դա ապացույց չի պահանջում։ Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ապացույցներ պահանջող թեորեմներ են եւ կախված են ժամանակից։ Դրանք մեկ վերեւ, մեկ ներքեւ գնում: Ամեն անգամ դրանք պետք է ապացուցել: Մենք կարող ենք երջանիկ լինել նրանով, ինչ ունենք։ Բայց ես նրանցից եմ, ովք ուրախանում է։ Քանի որ հարաբերությունների ներուժը շատ մեծ է: Չնայած նրան, որ Ռուսաստանը շատ մեծ, իսկ Հայաստանը փոքր երկիր է»,- ասել է նա: