Stablecoin թվային արժույթները զանգվածային ներդրման ներուժ ունեն եւ կարող են օգտագործվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար: Այս մասին հայտարարել է փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խումբը (FATF)՝ նախազգուշացնելով արագ աճող կրիպտոակտիվի ռիսկերի մասին։

Կրիպտոարժույթի հետ կապված երկրներն ու ընկերությունները պետք է բացահայտեն այդ ռիսկերը՝ նախքան stablecoin-ների գործարկումը եւ քայլեր ձեռնարկեն դրանք լուծելու համար, ասվում է FATF-ի զեկույցում։

Ինչպես եւ կրիպտոարժույթները, ինչպիսիք են բիթքոյնները, ստաբիլքոյնները ֆինանսական հանցագործությունների համար օգտագործման վտանգի տակ են՝ «դրանց պոտենցիալ անանունության, գլոբալ հասանելիության եւ անօրինական դրամահավաքի համար օգտագործելու պատճառով»,- նշում է FATF-ը:

Stablecoin-ները թվային տոկեններ են, որոնք սովորաբար ապահովվում են դոլարով կամ այլ ակտիվներով, արագորեն տարածվեցին համավարակի ժամանակ: Ըստ FATF-ի՝ բիթքոյններին բնորոշ անկայունությունը նվազեցնելու դրանց ներուժը կարող է նպաստել դրանց լայն կիրառմանը:

Նշվում է, որ stablecoin-ների թողարկողները պետք է գնահատեն նոր պրոդուկտների ռիսկերը եւ միջոցներ ձեռնարկեն, ինչպիսիք են անանուն գործարքների սահմանափակումը կամ կասկածելի ակտիվությանը հետեւելու համար ծրագրային ապահովման օգտագործումը:

Ինչ վերաբերում է «ապակենտրոնացված» stablecoin-ներին, երբ թողարկողի ինքնությունը պարզ չէ, երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն դրա կոդի մշակողների, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ֆինանսական ծառայություններ են առաջարկում stablecoin-նների կիրառմամբ:

Այլ կարգավորիչներ մտավախություններ ունեն, որ stablecoin-ները կարող են նաեւ խաթարել ֆինանսական կայունությունը, եթե լայնորեն օգտագործվեն կամ հովանավորվեն խոշոր տեխնոլոգիական կամ հեռահաղորդակցության ընկերությունների կողմից: