Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 որոշում է  հրապարակել Ադրբեջանից ուղղված 51 բողոքների մասով
Ըստ turan.az-ի՝ 4 որոշման մասով կառավարությունը պետք է ընդհանուր 239 450 եվրո փոխհատուցում վճարի 51 դիմողի։

2 որոշում վերաբերում է ընտրական իրավունքների խախտման մեղադրանքներին: Մեկը կապված է դատարանի անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի հետ։ Եւս մի գործով դիմումատուները Եհովայի վկաների կրոնական համայնքի անդամներ են։

Դիմումատուները, ովքեր հրաժարվել են զինվորական ծառայությունից իրենց կրոնական համոզմունքների պատճառով, քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման։