Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրը ռազմագերիների վերադարձն է: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու պատերազմից գրեթե մեկ տարի անց գերիների հետ կապված խնդիրը դեռեւս լուծված չէ, նա նշեց. «Այս հարցն ինձ չէ, որ պետք է ուղղել... Այդ մասին առաջին հերթին Ադրբեջանին պետք է հարցնել: Հիշում եմ, որ 1994 թվականին՝ Առաջին պատերազմից հետո, բոլոր գերիները, որոնք կային Հայաստանի եւ Արցախի տարածքում, վերադարձվեցին Ադրբեջանին, ինչպես եւ Ադրբեջանը վերադարձրեց մեր բոլոր գերիներին։ Թե ինչու Բաքուն որոշեց դա չանել այսօր եւ ինչ-որ դատեր, թատրոններ կազմակերպել, օգտագործել մարդկային կյանքերը՝ որոշակի խնդիրներ լուծելու համար, ինձ դժվար է դատել: Դա Ադրբեջանին ուղվելիք հարց է։ Դա հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը չէ։ Այն մարդկային հարաբերությունների հարթությունում է։ Նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը, հատկապես՝ հաղթածը, այս դեպքում դա Ադրբեջանն է... պետք է իրեն հաղթող ցույց տա։

Դա նաեւ միջազգային հանրությանն ուղվելիք հարց է։ Որպես նախագահ՝ դիմել եմ նաեւ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին եւ բոլորին, ում պետք է դիմեի որպես նախագահ, բայց արդյունք չկա։ Թե ինչու այն չկա, կա մի քանի պատճառ:

Պատճառ թիվ մեկ. միգուցե միջազգային կազմակերպություններն այնքան արդյունավետ եւ հարգված չեն, որքան 30 տարի առաջ: Երկրորդ, միգուցե Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների ղեկավարների կոչերը»։
  Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն օգնել, Սարգսյանն ասաց. «Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն ինչում»։