ՄԱԿ-ը բախվում է Աֆղանստանի միլիոնավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու համար միջոցների սուր պակասի, հաղորդում է Reuters-ը։ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝  կազմակերպությունն աշխատում է տարբեր տարբերակների վրա, որոնք կօգնեն կայունացնել Աֆղանստանի «քայքայվող» տնտեսությունը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են քաղաքական որոշումներ։ Գործակալության տվյալներով՝ պաշտոնյան նկատի ուներ պատժամիջոցների թուլացումը, ինչպես նաեւ արտերկրում պահվող աֆղանական ակտիվների միլիարդավոր դոլարների ակտիվների կալանքի վերացումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին համաձայնության գալ Աֆղանստանին գումար մատակարարելու մեխանիզմների շուրջ՝ երկրում իրացվելիության ճգնաժամի պայմաններում: ԱՄՀ-ն նախկինում արգելափակել էր թալիբներին հասանելիությունստանալ մոտ 440 միլիոն դոլար արժողությամբ դոտացիաների նկատմամբ:

Աֆղանստանի բնակչության կեսից ավելին (գրեթե 30 միլիոնը՝ 39 միլիոնից) 2021 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտը կարող է բախվել պարենի պակասի։