Google-ը ազդարարել է Android 12L-ի մասին՝ ճկուն սմարթֆոնների, պլանշետների եւ ChromeOS օպերացիոն համակարգով աշխատող այլ գաջեթների համար: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։

Օպերացիոն համակարգի նոր տարբերակը նախատեսված է մեծ էկրանների վրա գործող օպերացիոն համակարգը ավելի հարմար եւ արագ դարձնելու համար։

Բացի այդ, կփոխվի օգտատիրոջ ինտերֆեյսի տարրերի դասավորությունը եւ համակարգի ձեւավորումն ամբողջությամբ: Օրինակ, ծանուցումների վահանակը կտեղակայվի աջ կողմում, իսկ արագ կարգավորումների ընտրացանկը կտեղաշարժվի դեպի ձախ:

Մշակողները նաեւ բարելավել են մեծ էկրանի համատեղելիությունը հավելվածների հետ, որոնք դրան հարմարեցված չեն: Բացի այդ, Android 12L-ին ավելացրել են բազմաֆունկցիոնալության նոր ռեժիմ, որը ներառում է էկրանի բաժանման հնարավորություն եւ մի հավելվածից մյուսին անցնելու նոր միջոց:

Android-ի նոր տարբերակը կթողարկվի 2022 թվականի սկզբին։ Այժմ մշակողների համար հասանելի է օպերացիոն համակարգի էմուլյատոր, որը նոր գործառույթները փորձելու հնարավորություն է տալիս։