Քրեական ոստիկանության գլխավոր ու Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին համատեղ ծառայություն են իրականացրել Աբովյան քաղաքում: Ժամը 19.45-ին Հանրապետության փողոցից, սառը զենք պահելու կասկածանքով, նրանք բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով հանդերձ: Ոստիկանության ծառայողների պահանջով նա պայուսակից ներկայացրել է «Մակարով» ատրճանակ: Ըստ նրա` մոտ մեկ տարի առաջ այն գտել էր Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ատրճանակը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է` ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ուղարկելու համար:

Հանգամանքները պարզվում են: