Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։