1-2 շաբաթից Մալաթիա-Սաբաստիա վարչական շրջանում «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ կբացվի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ամերիաբանկ»-ի Մանրածախ բանքինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

«Աշխատանքներն ավարտված են։ Սա կլինի այս տարի բացվող արդեն հինգերորդ մասնաճյուղը։ Սա բավականին ակտիվ համայնք է, որտեղ կենտրոնացած են փոքր եւ միջին բիզնեսը, ինչպես նաեւ կորպորատիվ բիզնեսը։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ծրագրերին, ապա այս մասին կխոսենք հաջորդ տարի: Կա ըմբռնում, որ մենք ապագայում այս տեմպը չենք պահի։ Գործարքների 93%-ը հաճախորդներն իրականացնում են մասնաճյուղերից դուրս, այսինքն՝ մասնաճյուղում կատարվում է աշխատանքի ընդհանուր ծավալի միայն 7%-ը։ Ընդ որում, նույնիսկ նման պայմաններում չի կարելի ասել, որ մասնաճյուղերը թերօխանրաբեռնված են»,- ընդգծեց նա։

«Ամերիաբանկ»-ի կառավարման նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը պարզաբանեց, որ մասնաճյուղերի բացումն ինքնանպատակ չէ.

«Ունենալով 21 մասնաճյուղ՝ բանկը սպասարկում է հաճախորդներին առանց նրանց կողմից բողոքների։ MPS ցուցանիշը, որը հաճախորդին թույլ է տալիս գնահատել բանկի սպասարկման որակը, միշտ բարձր է եղել մեր նպատակային ցուցանիշներից (70%) եւ միջինը կազմում է 73%: Սա շատ բարձր ցուցանիշ է։ Բացառված չէ, որ հաճախորդների կարիքներից, բիզնեսի կարիքներից ելնելով, բացվեն եւս մի քանի մասնաճյուղեր»,- նշեց նա։

Պատասխանելով թվայնացման զարգացմանը զուգընթաց բանկում աշխատատեղերի հնարավոր կրճատման մասին հարցին՝ Արման Բարսեղյանն ասաց, որ մասնաճյուղերի փակում չի նախատեսվում, քանի որ բանկի հաճախորդների բազան տարեցտարի մեծանում է։

«Վերջին երեք տարիների ընթացքում ամեն տարի մենք ներգրավում ենք 60-70 հազար նոր հաճախորդների։ Այս պայմաններում մասնաճյուղերը ոչ միայն փակելու խնդիր դրված չէ, այլ ավելին, այս տարի բացել ենք 4 նոր մասնաճյուղ (Մաշտոցի պողոտայում գտնվող առեւտրի կենտրոնում, «Դալմա»-ում, Էրեբունի վարչական շրջանում, Հրազդանում): Իրականությունն այն է, որ ավտոմատացման պայմաններում մարդկային ռեսուրսի դերն էլ ավելի է մեծանում։ Մենք հիմա էլ ջանքեր ենք գործադրում որոշակի թափուր աշխատատեղերի համար աշխատողներ գտնելու ուղղությամբ»,- ասաց նա։

«Ամերիաբանկ»-ի նորարարության եւ թվայնացման գծով տնօրեն Արտեմ Շամցյանն, իր հերթին հավելեց, թե ավտոմատացման տարրը վկայում է, որ նոր կարիքների համար մարդկային ռեսուրսները վերապատրաստելու հնարավորություն է առաջանում, քանի որ բանկն այժմ բիզնես վերլուծաբանների, նախագծային մենեջերների, պռոտեկտ-մենեջերների, ճարտարապետների եւ այլ կադրերի կարիք ունի։

«Թվայնացումն ինքնանպատակ չէ։ Դա ուղղակի ավելի էժան է եւ՛ հաճախորդների, եւ՛ բանկի համար»,- եզրափակեց նա։