Անդրկովկասում տրանսպորտային ահղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձեւաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունների առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման մասին։

Նրա խոսքով՝ այդ ձեւաչափով արդեն 8 նիստ է կայացել, եւ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։ «Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ հայտարարություններին եւ քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ համաձայնությունների իրականացմանը»,-նշել է Զախարովան։