Ես ճիշտ եմ անում, որ չեմ թույլ տալիս որոշակի բառեր օգտագործել ԱԺ նիստերի դահլիճում, որովհետեւ կան բառեր, արտահայտություններ, որոնք չի կարելի օգտագործել որեւէ երկրի խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյումն նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Այլ հարց, որ չի կարելի սահմանափակել պատգամավորի կարծիքը: Բառերի ցանկ չկա, բայց կա ընդհանուր տրամաբանություն եւ ողջախոհություն: Եթե ընդդիմությունը չի կարողանում առանց վիրավորականքի, դրանից պետք է հետեւություն անեն մեր հանրությունը, լրագրողները եւ այլն»,-ասաց նա: